«Երևանյան ամառ 2016» ծրագրով մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան 113-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում Կարապի լճի էկրանին Արամ Խաչատրյան համերգասրահից ցուցադրվել է Խաչատրյանի անվան դիրիժորների միջազգային 12-րդ մրցույթ-փառատոնը:

Տասնյակ երևանցիներ, ինչպես նաև մայրաքաղաքի հյուրեր երևանյան իրենց երեկոն ու հաճելի ժամանցը կազմակերպել են հենց Կարապի լճի տարածքում՝ ունկնդրելով փառատոնի մասնակիցների ելույթները:
«Երևանյան ամառ» եռամսյա միջոցառումների շրջանակում նմանատիպ ցուցադրությունները լինելու են շարունակական: