Ոստիկանության էրեբունու բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է Երևանի Մուրացանի փողոցի 142 տան բնակչուհի, 1992 թվականին ծնված Քրիստինե Վահանի Հարությունյանը, ով հունիսի 1-ին, ժամը 19-ի սահմաններում, դուրս է եկել Երևանի «Թոխմախ» կոչվող զբոսայգուց և մինչ օրս նրա գտնվելու վայրն անհայտ է։

Քրիստինե Հարությունյանի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին խնդրում ենք զանգահարել 055-68-68-62, 45-02-02, 1-02 հեռախոսահամարներով կամ դիմել ոստիկանության մոտակա բաժին: