Հունիսի 29-ին, ժամը 03.28-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Հաղթանակի կամրջից երիտասարդ տղամարդը փորձում է ցած նետվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ:

Դեպքի վայր ժամանած փրկարարները ինքնասպանություն գործող քաղաքացի չեն նկատել:

Ոստիկանները կամրջի մոտակայքում նկատել են կասկածելի վարքագծով 1990 թ. ծնված Դ. Տ.-ին, ում տեղափոխել են ոստիկանության կենտրոնականի բաժին: