Հուլիսի 15-ին, ժամը 08.00-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մելքումով փողոցում գտնվող ավտոտնակում նկատվել է օձ, որին բռնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները հայտնաբերել են գյուրզա տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք: Տեղում իրականացվել է նկարահանում: