Այս վիճակից դուրս գալու համար շատ լուրջ իմաստություն է պետք: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի ավագանու անդամ Անահիտ Բախշյանը:

«Այս վիճակը մտահոգիչ է և պետք է տալ քաղաքական լուծում։ Իշխանությունն անհաղորդ է. երևում են միայն ոստիկանական մարմիններ, չենք իմանում իշխանությունն ինչ է տեսնում և մտածում։ Ամենից դուրս գալու համար շատ լուրջ իմաստություն է պետք՝ ոչ մի և ոչ էլ մյուս կողմը չի ուզում զիջել։ Հասարակության 99% էլ դեմ են արյունահեղությանը»։

Անահիտ Բախշյանն այս վիճակի հանգուցալուծումը պատկերացնեւմ է հետևյալ կերպ. «Զինված մարդիկ ընդունեն պատասխանատվություն այս ամենի համար՝ զենքերը վայր դնեն և տեղափոխվեն իրավական դաշտ։ Իշխանություններն էլ երաշխիք տան, որ նրանք օրենքի շրջանակներում ասեն իրենց ասելիքը։ Այս հարցը կարող են հանգուցալուծել նաև կանայք»։