«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. օգոստոսի 1-ին ժամը 10.00-ից մինչև ժամը 17.00-ն կդադարեցվի Շենգավիթ վարչական շրջանի՝ Գ.Նժդեհի, Սևանի, Շահամիրյան, Ֆրունզեի, Ս.Սարգսյան, Մայիսի 9-ի, Մխչյան, Վերին Շենգավիթի 1-ին, 2-րդ փողոցների, Շահամիրյան, Կոտովսկու, Մուսայելյան, Պատկանյան, Մադոյան, Օդեսայի, Հրազդանի, Սմբատ Զորավարի, Ղարիբջանյան, Մանանդյան, Շևչենկոյի, Նիզամու փողոցների ու նրբանցքների, Եղբայրության փող. 1-14, Արշակունյաց պող. 40-67, Մանթաշյան փող. 28-70 զույգ և 53-91 կենտ, Չեխովի փող. 1-ից 13, Արցախի պող. 32, 34 համարների ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: