1910-ականներին տպագրված փոստային բացիկի վրա՝ հայ նկարիչ Հրանտ Ալյանաքի «Հայկական ազատամարտը» նկարն է: Այս և նմանատիպի թեմատիկայով այլ բացիկներ շատ տարածված էին այդ տարիներին հայկական միջավայրում: Նկարում յուրովի ներկայացված է ազատության գաղափարը՝ Արարատ լեռան, Արաքս գետի, խաչքարի և ավերակների ֆոնի վրա պատկերված հայրն ու դուստրը ազատվում են իրենց շղթայած կապանքներից:

Ռուբեն Շուխյանի ֆեյբուքյան էջից: