Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 23։00-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության հերթապահ խումբը կանչով մեկնել է Հայաստանում ՌԴ դեսպանատուն, որտեղ հայտնաբերել են տղամարդու դի, տեղեկացնում է Shamshyan.com-ը։

Դեպքի վայր մեկնած ոստիկանները պարզել են, որ մահացածը ՌԴ քաղաքացի, 52-ամյա Անդրեյ Սմիրնովն է, կայքի տեղեկություններով, ժամանակավորապես բնակվում էր դեսպանատանը և նրա դին հայտնաբերվել է լոգարանում։

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։