«Քաղաքացի Զ.–ն, անկեղծ ասած, մի քիչ ցրված մարդ է։ Օրերս նա 1 ժամ կայանվեց Կորյունի փողոցում, «պոնչիկանոցի» հատվածում։ Քաղաքացի Զ-ն շտապում էր։ Նա SMS–ով բարեխղճորեն փոխանցում է կայանման համար նախատեսված 100 դրամ վարձը։ Գումարը տեղ չի հասնում։ Պատասխանն անվարան էր. «Հարգելի վարորդ. Դուք ուղարկել եք սխալ ֆորմատի համարանիշ»։ Վարորդը կրկին 100 դրամ է փոխանցում։

Պատասխանը նույնն էր, ուղարկվել է սխալ ֆորմատի համարանիշ։ Երրորդ փորձն էլ է ձախողվում։ Վերջապես քաղաքացի Զ.-ն ճիշտ ֆորմատով է փոխանցում 100 դրամը։ Փոխանցում է, սակայն... վճարում է 400 դրամ, քանի որ սխալ փոխանցված 100 դրամները խնամքով բռնագանձվում են»,–գրում է թերթը։

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: