Սեպտեմբերի 9-ին, ժամը 21.08-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Արաբկիր 51 փողոցի 3-րդ շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բացել են բնակարանի դուռը և խոհանոցի հատակին հայտնաբերել Լ. Զ.-ի (1946 թ. ծնված) դին: