«Սոլիդարություն» արհմիութենական շարժման 1980թ. Գդանսկի նավաշինարանի գործադուլը, որի հաղթական ավարտը սիկիզբ դրեց «Սոլիդարության» հաջողություններին: Գործադուլի ժամանակ մարդիկ դուրս չէին գալիս նավաշինարանի տարածքից, որպեսզի զրկեն կոմունիստական ռեժիմին սադրանքներ հրահրելու և տանկերով իրենց բողոքը ճզմելու հնարավորությունից: Հարկ է նշել, որ «Սոլիդարության» հաջողության ամենակարևոր բանաձևերից մեկը կայանում էր նրանում, որ շարժման ղեկավարությունը կիրառելով դասական խաղաղ անհնազանդություն, ամեն կերպ ձգտում էր մանևրել և խուսափել մտնել ռեժիմին ձեռնտու ֆիզիկական բախումների շարք: