Հայոց պատմության մեջ ամենակարևոր ժամանակաշրջաններից մեկը դա 17-րդ դարի վերջն և 18-րդ դարի սկիզբն էր, երբ թուրք-պարսկական տիրապետության տակ գտնվող հայերը, մասնավորապես ժամանակի գործիչները ուղիներ էին փնտրում ազատագրության համար: Այդ ժամանակվա ամենահայտնի գործիչներից մեկը Իսրայել Օրին էր: Զարմանալի է, որ ներկայումս Իսրայել Օրու գործունեությունը դրական լույսի ներքո է ներկայացվում: Օրին այն գործիչներից էր, որը գործնական հունի մեջ դրեց մեզ համար ճակատագրական և կործանարար դարձած «Օտար Փրկիչներ» որոնելու քաղաքականությունը: Հենց այդ ժամանակաշրջանից սկսած հայոց ազատագրման հարցը սկսեց կապվել բոլորի, գլխավորապես Ցարական Ռուսաստանի բայց ոչ երբեք հայ ժողովրդի հետ: Հենց այդ ժամանակաշրջանից սկսած և հետագայում հայ գործիչների սխալների հետևանքով հայ ժողովրդի մեջ հաստատվեց «Ռուսը մեզ ազատագրողն և պահապանն է» միֆը: Երեք հարյուր տարի առաջ սկսված հայ հասարական-քաղաքական էլիտայի պրոռուսական ուղղվածությունը կործանարար հետևանքների հանգեցրեց հայ ժողովրդի համար: Ցավալիորեն մենք դասեր չենք քաղում անցյալից: Դրա վկայությունն են 2014թ. ԱԺ-ում ԵԱՏՄ պայմանագիրը վավերացնելը և 2016թ. ՀՕՊ համաձայնագրի վավերացումը: Եվ ինչի մասին է խոսքը, երբ ԵԱՏՄ պայմանագրի վավերացման դեկտեմբերյան օրերին իշխանության ներկայացուցիչներից մեկը բառացիորեն ասեց, որ մենք սովոր ենք, որ մեր գլխին ինչ որ մեկը լինի: Այդ իսկ պատճռավո ավելի լավ է ռուսը լինի: Ահա այս կործանարար մտածողությունն է Իսրայել Օրու գործունեության ողջ «դրական» հետքը:

Դավիթ Ֆիդանյանի ֆեյսբուքյան էջից: