Սեպտեմբերի 20-ին, ժամը 10.04-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Արտաշիսյան փողոցի թիվ 50 շենքի պատշգամբներից մեկում նկատվել է օձ, որին անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները հայտնաբերել են շահմար տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք: