Այսօր՝ հոկտեմբերի 1-ին, Երևանում հայտնաբերվել է 30-ամյա կնոջ դի: Երևանի Արշակունյաց փողոցի շենքերից մեկի բնակարաններից մեկում 30-ամյա կինը ինքնասպան է եղել կախվելու միջոցով:

Ըստ նախնական տեղեկությունների, Ա.Ս.-ին լոգարանում կախված վիճակում մայրն է հայտնաբերել: Աղջկա մասնագիտությամբ դեղագործ է եղել՝ կրթված ու համեստ աղջիկ, նա երկար ժամանակ մի տղայի հետ է ընկերություն արել, որը մի քանի ամիս առաջ նույնպես ինքնասպանություն է գործել:

Փաստի առթիվ Շենգավիթի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։