«Պանարմենիան էքսպո 2016» ցուցահանդեսի շրջանակներում «Մոշն Թայմ» գովազդային ընկերությունը կազմակերպել էր մեծ խաղարկություն ցուցահանդեսի մասնակից կազմակերպությունների համար, որի ընթացքում հաղթողները հնարավորություն էին ստանում անվճար կամ զեղչային հիմունքներով օգտվել ընկերության ծառայություններից:
Խաղարկության սկիզբն ազդարարվeց «E-motion» պարային ստուդիայի գեղեցիկ և դինամիկ պարային համարով, որից հետո ներկայացվեցին խաղարկության կանոնները: Այն անցկացվում էր հայտնի «դարթս» խաղի սկզբունքներով: Իրենց ուժերը փորձեցին մի քանի տասնյակ ընկերությունների ներկայացուցիչները: Ոմանք շահեցին ծառայություններից անվճար օգտվելու հնարավորություն, իսկ ոմանք ստացան զեղչային հավաստագրեր: Մասնակիցներից կենցաղային քիմիա արտադրող «Կրիստալ» առաջատար ձեռնարկության ներկայացուցիչը շահեց Higer տեսակի ավտոբուսի ետնամասի անվճար գովազդ:
«Մոշն Թայմ» գովազդային ընկերությունը, հանդիսանալով ոլորտի առաջատարներից մեկը, պարբերաբար հանդես է արտաքին գովազդի ոլորտի ծառայությունների նորարարություններով, ինչպես նաև զանազան զեղչային ճկուն առաջարկներով: