ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի հանձնարարությամբ՝ Պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունն ուսումնասիրում է Երևանի Հանրապետության փողոցի թիվ 65 շենքի Բ մասնաճյուղում (նախկին առաջին տպարան) իրականացված պայթեցման աշխատանքների արդյունքներն ու հետևանքները. ուսումնասիրության եզրակացության վերաբերյալ տեղեկատվությունը կհրապարակվի:

Ավելի վաղ հայտնել էինք, որ 2016թ. հոկտեմբերի 27-ին ժամը 16.00-17.00-ն ընկած ժամանակահատվածում «ՆորՏեղ Շին» ՍՊԸ կազմակերպությունը իրականացրել է պայթեցման միջոցով քանդման աշխատանքներ Երևանի Հանրապետության փողոցի թիվ 65 շենքի Բ մասնաճյուղում (նախկին առաջին տպարան):