Երևանի բարձրադիր հատվածներում այս գիշեր տեղացած ձյան հետևանքով բազմաթիվ ծառեր են կոտրվել, վնասվել են հոսանքալարեր: 

Արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման կենտրոնից հայտնում են, որ երեկվանից բազմաթիվ ահազանգեր են ստացել: Նշենք, որ կան դեպքեր, երբ կոտրված ճյուղերն ընկել են կայանված ավտոմեքենաների վրա:

Նշենք, որ երեկ առավոտից մայրաքաղաքում ձյուն է տեղացել, հատկապես ուժեղ տեղումներ են գրանցվել այս գիշեր բարձրադիր հատվածներում՝ Նոր Նորք, Ավան, Ջրվեժ թաղամասերում: