Նոյեմբերի 17-ին, ժամը 13.24-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Գյուլիքևխյան փողոցի թիվ 5 շենքի 3-րդ հարկի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բացել են բնակարանի դուռը. միջանցքի դռան հետևում՝ հատակին, հայտնաբերվել է անձը չպարզված տարեց կնոջ դի: