Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ տեղացող առատ ձյան և տեսանելիության բացակայության պատճառով այս պահին փակ է Երևան-Գյումրի ավտոճանապարհի Լանջիկի հատվածը:
Վարորդներին խնդրում ենք ձեռնպահ մնալ նշված ճանապարհահատվածով երթևեկելուց: