Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Էրեբունի վարչական շրջանի աշխատակազմին է ներկայացրել վարչական շրջանի նորանշանակ ղեկավար Դավիթ Գրիգորյանին:

Երևանի քաղաքապետը շնորհակալություն է հայտնել վարչական շրջանի նախկին ղեկավար Արմեն Հարությունյանին՝ համատեղ աշխատանքի համար:

Քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացնում են, որ կարևորելով քաղաքային տնտեսության դինամիկ զարգացման գործում վարչական շրջանների աշխատակազմերի հետևողական աշխատանքը՝ Տարոն Մարգարյանը նաև հատկանշել է, որ վարչական շրջանի նոր ղեկավար Դավիթ Գրիգորյանի գլխավորությամբ յուրաքանչյուր աշխատակցից ակնկալում է բարեխիղճ ու սրտացավ աշխատանք:

«Քաղաքապետարանի աշխատակազմը աջակցելու է վարչական շրջանում իրականացվող ծրագրերի կյանքի կոչմանն ու համատեղ ուժերով լուծումներ է տալու բոլոր այն խնդիրներին, որոնք դեռևս առկա են Էրեբունիում», - նշել է քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու հաջողություններ մաղթել վարչական շրջանի նոր ղեկավար Դավիթ Գրիգորյանին: