Քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:30-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աջափնյակ վարչական շրջանի Բաշինջաղյան 2-րդ նրբանցքի 6-րդ շենքին հարակից ավտոտնակում տղամարդու դի կա կախված:
Ոստիկաններն ու քննիչները ավտոտնակում հայտնաբերել են 6-րդ շենքի բնակիչ, 44-ամյա Ա. Ա.-ի դին: Քննչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ՝ այդ թվում՝ դիակի դատաբժշկական:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ տղամարդը 3 օր առաջ է Ռուսաստանի Դաշնությունից վերադարձել Հայաստան, ամուսնացած էր, խնամքին ուներ 2 տղա:
Առավել մանրամասն՝ shamshyan.com կայքում: