Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղում, այսօր՝ փետրվարի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 11։00-ի սահմաններում Ջրվեժ գյուղի վարչական տարածքում բախվել են Nissan Teana մակնիշի 35 CL 326 համարանիշի եւ «ՎԱԶ 2106» մակնիշի 31 ՍԼ 004 համարանիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի փոխանցմամբ, 4 մարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները:

Աղբյուրի փոխանցմամբ, Nissan-ը վարել է աղջիկ, իսկ վիրավորների մեջ է նաեւ ՀՀ ՊՆ N զորամասում ծառայող ժամկետային զինծառայող։