ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը գլխավոր դատախազությանն ուղղված ստորագրահավաք է սկսել ԱԺ-ում՝ Հաց բերող Արթուր Սարգսյանի խափանման միջոցը փոխելու պահանջով:

Այսօր՝ փետրվարի 27-ին, ԱԺ-ում նա հայտարարեց, որ այսօր առավոտյան ինքն ու Նիկոլ Փաշինյանը, եղել են «Դատապարտյալների հիվանդանոցում», որտեղ Արթուր Սարգսյանը 17 օր գտնվում է հացադուլի մեջ եւ շատ ծանր վիճակում է:

«Նրա կյանքը փրկելու միակ միջոցը խափանման միջոցը փոխելն է: Մենք անձնական երաշխավորություն ենք պատրաստել: Եթե մյուս պատգամավորներն ուզում են, կարող են միանալ մեր նախաձեռնությանը, որ կներկայացնենք ՀՀ Գլխավոր դատախազին»: