Երևանի ներքաղաքային միկրոավտոբուսային հ. 14 և հ. 31Ա երթուղիների աշխատանքը՝ մարտի 1-ից կդարարեցվի՝ երթուղին սպասարկող կազմակերպության կողմից սպասարկման իրավունքից հրաժարվելու պատճառով։ Այս մասին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ հավելելով. «Միկրոավտոբուսային հ.14 երթուղին փոխարինվել է ավտոբուսային հ.10 երթուղով, որը կշահագործվի միկրոավտոբուսային հ.14 երթուղու ուղեգծով (Քանաքեռ ՀԷԿ-Նուբարաշենի խճուղի)։
Միկրոավտոբուսային հ.31Ա երթուղուց օգտվող ուղևորների սպասարկումն ապահովելու նպատակով, մասնավորապես Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների տարածքներում, մասնակիորեն փոփոխվել է ավտոբուսային հ.12 երթուղու ուղեգիծը, որը կշահագործվի հետևյալ ուղեգծով.
(Սկզբնականգառ) Աերացիա - Շիրակի - Արտաշիսյան փ.-ներ - Բագրատունյաց պ. - Սեբաստիայի - Գ.Հասրաթյան – Շիրազի-Մազմանյան- Բաշինջաղյան - Մարգարյան - Հալաբյան փ.-ներ –Եղվարդի խճ.-Սասնա Ծռերի- Տ. Պետրոսյան փ.-ներ – Դավթաշենի 4-րդ թաղ.- Եղվարդի խճ. – Զովունու 6-րդ, 38-րդ փ.-ներ- Եղվարդի խճ.- գ. Զովունի (վերջնականգառ): Հետադարձը` նույն ուղեգծով:
Նոր Նորքի 4-րդ, 5-րդ զանգվածների տրանսպորտային սպասարկումը բարելավելու և, մասնավորապես, զանգվածների կապը «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի հետ ապահովելու նպատակով ավտոբուսային հ.15 երթուղու ուղեգիծը Նոր Նորքի 6-րդ զանգվածի վերջնակետից Միկոյան-Գալշոյան-Գյուլիքեխվյան-Բակունցի-Ա.Հովհաննիսյան փողոցներով երկարաձգվել է մինչև Նոր Նորքի 4-րդ զանգված՝ «Սիգարոն» գործարանի մոտ։
Միաժամանակ հայտնում ենք, որ նշված ավտոբուսային երթուղիները սպասարկող «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ում կատարվում է վարորդների հավաքագրում»։