Քիչ առաջ խոշոր ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Nissan մակնիշի 34 RՏ 370 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Իսակովի պողոտայում՝ Ոստիկանության ակադեմիայի մոտ, բախվել է «Ֆլեշ» բենզալցակայանի գովազդային վահանակին, ինչի հետևանքով էլ ուժեղ հրդեհ է բռնկվել մեքենայում։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի վայր են ժամանել 2 մարտական հրշեջ ջոկատ, ովքեր մարել են ավտոմեքենայում առաջացած հրդեհը։