Երևանի Արշակունյաց պողոտայում այսօր` ժամը 14։40-ի սահմաններում, թիվ 8 երթուղայինում ուղևորը հանկարծամահ է եղել։

Շտապօգնության ծառայության աշխատակիցներից մեկն ասաց, որ տղամարդը հանկարծամահ է եղել, նրա մոտ գրանցվել է սրտի կանգ։

Բժշկուհին ասաց, որ տղամարդը սրտի խնդիրներ է ունեցել և հենց այսօր բուժօգնության նպատակով գնացած է եղել հիվանդանոց։

Նյութի աղբյուրը՝ Tert.am