ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Մարտին Վարդազարյանն այս անգամ նույնպես ընդգրկված է ՀՀԿ ավագանու ցուցակում: Այս անգամ ավագանու վեցերորդ համարն է զբաղեցնում Մարտին Վարդազարյանը, ով վերջին երեք քաղաքապետերին հասցրել է լանջաշղթա հագցնել:
Lragir.am-ի հետ զրույցում Մարտին Վարդազարյանն ասել է, որ ավագանու ցուցակում ընդգրկվելու առաջարկություն է ստացել և տվել է իր համաձայնությունը:
Մեր հարցին՝ ինչու է նորից որոշել ավագանու անդամ դառնալ, իր ստեղծագործական աշխատանքին չի՞ խանգարում, կոմպոզիտորն արձագանքել է. «Գտնում եմ՝ ինչով կարող եմ օգտակար լինել Երևանին՝ պիտի լինեմ, դրա համար շնորհակալ եմ, որ այդ հնարավորությունն ինձ տրվում է այդ մակարդակով նույնպես»: