Կառավարության վերջին նիստին Կարեն Կարապետյան հատուկ անդրադարձ էր կատարել աղբահանության խնդրին, ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին էլ հանձնարարել մեկամսյա ժամկետում ապահովել չսահմանված կամ չնախատեսված տեղերում կամ վայրերում աղբ թափելու դեպքերը ճանապարհային ոստիկանության և պարեկապահակային ծառայության ուժերով կանխարգելելը: Այս հայտարարություններից հետո Զբոսաշրջության պետական կոմիտեն առաջարկել էր նկարահանել զբոսաշրջային գրավչություն հանդիսացող վայրում աղբաշատ հատվածը, ուղարկել լուսանկարը կոմիտեի ֆեյսբուքյան էջին՝ նշելով մարզը, քաղաքը, համայնքը և նկարահանման օրը։ Ոստիկանությունն էլ հայտարարել էր, որ սկզբունքային, հետևողական ու խստապահանջ է լինելու այս խնդրի իրականացման գործում եւ ակնկալում է քաղաքացիների աջակցությունը:

«Հրապարակը» առաջին լուսանկարներն է ստացել, որտեղ ներկայացվում է Շենգավիթ վարչական շրջանի Արագած փողոցը: «Սա հրապարակեք, թող վարչապետը տեսնի, 3 փողոցների համար ընդամենը 2 աղբաման է»:

Նյութի աղբյուրը ` Hraparak.am