Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ցավակցական խոսքը Ալբերտ Սոխիկյանի մահվան կապակցությամբ
Ցավով տեղեկացա, որ կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր ճարտարապետ, մայրաքաղաքի խորհրդանիշներից մեկի՝ Երևանի զինանշանի հեղինակ Ալբերտ Սոխիկյանը:
Հայտնի նկարիչ-ճարտարապետն ուրույն դեր ուներ արդի Հայաստանի մշակութային կյանքում: Ալբերտ Սոխիկյանը մեծ ներդրում է ունեցել նաև Երևանի հոգևոր-մշակութային կերպարի ձևավորման գործում: 1993-97թթ. նա եղել է Երևանի գլխավոր նկարիչը:
Խորապես ցավակցում եմ Ալբերտ Սոխիկյանի ընտանիքին, հարազատներին ու մերձավորներին: