Մայիսի 8-ին եւ լույս 9-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 65 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 970 կրակոց: Շփման գծի հարավային ուղղությամբ, բացի հրաձգային զինատեսակներից, ադրբեջանական զինուժը կիրառել է նաեւ 60 միլիմետրանոց ականանետ (11 արկ) եւ հաստոցավոր ավտոմատ նռնականետ (3 արկ):

Արցախի ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե ՊԲ առաջապահ զորամասերը դիմել են պատասխան գործողությունների եւ շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն: