Երեւանում, մայիսի 10-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 22:20-ի սահմաններում ԱԻՆ Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արցախի պողոտայի 1-ին շենքի պատշգամբներից մեկը փլվել եւ թափվել է ներքեւի պատշգամբի վրա ու մայթին:

Shamshyan.com-ի փոխանցմամբ, ըստ նախնական տեղեկությունների, այդ պահին պատշգամբներից ոչ մեկում ու մայթին մարդ չի եղել:

Ճանապարհային ոստիկանության աշխատակիցները դադարեցրել են ճանապարհի այդ հատվածի երթեւեկությունը եւ կարգավորել այն: