Մայիսի 14-ին արտակարգ ու զավեշտալի դեպք է տեղի ունեցել Երևանում: ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել քաղաքացու կողմից, ով հայտնել է, որ իր կապիկը Երևանում՝ Կոմիտասի անվան զբոսայգում, բարձրացել է ծառ և չի իջնում, իսկ ինքը չի կարողանում բռնել: Քաղաքացին խնդրել է փրկարարների օգնությունը: