Zara Ghrzoyan

Ութ տարի նույն դպրոցում, , նույն դասարանում, նույն նստարանին անցկացրած տարիները հնարավոր չէ մոռանալ, չեմ կարող բառերով նկարագրել ապրումներս, երբ իմացա, որ էլ մեզ հետ չես իմ հերոս ընկեր, իմ բարեկամ, իմ հպարտություն, ցավում եմմմ, որ այսօր մեզ հետ չես, մենք քեզ շատ ենք սիրում ու մեզ հետ ես միշտ մնալու։ Գրում ու մտածում եմ՝ երանի՜ կարենայի ասել այս ամենը հենց քեզ, ուզում եմ լսեիր, որ դու իսկապես շատ թանկ ու կարևոր Մարդ ես։ Աստված հոգիդ լուսավորի։

Անի Ղրզոյան in Talang-e Saratak

Իմ մանկության ընկեր, իմ ամենալավ դասարանցի Կարեն ջան քո կորուստը անդառնալի ցավ է դու միշտ կմնաս մեր հուշերում մեր խելոք, համեստ, Կարեն. Աստված հոգիդ լուսավորի
Իմ դասարանի, իմ մանկության օրերի անփոխարինելի ընկերներ. միասին անցկացրած պահերն էլ երբեք հետ չի գա․ թանկ օրերի մեր թանկ ընկեր, մեր Կարեն մենք երբեք չենք մոռանա քեզ : Սարսափում եմ քո մասին անցյալով խոսել, դու կմնաս վառ մեր հուշերում միշտ՝ քո յուրահատուկ տեսակով տարբերվող անփոխարինելի : Քո կորուստը մեզ համար անդառնալի էր Կար ջան դու մեր բարի, մեր խելացի։ Աստված հոգիդ լուսավորի…

Հիշեցնենք, որ ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում մայիսի 20-ին՝ ժամը 07:20-ի սահմաններում, Ադրբեջանի կողմից արձակված կրակոցից մահացու վիրավորում է ստացել զինծառայող, 1996թ. ծնված Կարեն Սարիբեկի Դանիելյանը: