ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կողմից արձակված կրակոցից զոհված 21-ամյա Կարեն Դանիելյանին այսօր՝ մայիսի 23-ին, հուղարկավորել են: Այսօր՝ մայիսի 23-ին Կարենին հողին են հանձնել գյուղում գտնվող Հայրենական Մեծ պատերազմի մասնակիցների հիշատակին նվիրված հուշաքարի մոտ: Նրա հուղարկավորության արարողությանը ներկա են եղել ՀՀ Պաշտպանության նախարարության ներկայացուցիչներ, ԶՈւ բարձրաստիճան սպաներ եւ Կարենի ծառայակից ընկերները:

Կարեն Դանիելյանն ընտանիքի միակ արու զավակն էր, ունի իրենից փոքր քույր:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու վիրավորում է ստացել զինծառայող, 1996թ. ծնված Կարեն Սարիբեկի Դանիելյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: