Ադրբեջանական արկակոծությունից հուլիսի 7-ին բեկորային վնասվածքներ ստացած զինծառայողներից մեկի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր. նա բեկորային վիրավորում է ստացել գլխի շրջանում։ Այդ մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Ստեփանակերտի զինվորական հոսպիտալից: Ոտքի շրջանում վիրավորում ստացած զինծառայողներից մեկի վիճակը գնահատվում է նորմալ, իսկ երրորդ զինծառայողի առողջական վիճակը գնահատվում է ծանր:

«Նրանք երեքն էլ միացված են արհեստական շնչառական ապարատին»,- ասացին հոսպիտալից:

Ադրբեջանական զինուժի արկակոծության հետևանքով տարբեր աստիճանի բեկորային վիրավորումներ էին ստացել ՊԲ զինծառայողներ Ռոբերտ Նովրուզի Գասպարյանը (ծնվ. 1969թ.), Համբարձում Կարապետի Հարությունյանը (ծնվ. 1997թ.) և Վահե Գագիկի Բադալյանը (ծնվ. 1998թ.):