Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 3-ին՝ ժամը 08:35-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ եւ դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Վարդենյաց լեռնանցքը եւ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը փակ են բեռնատարների համար, իսկ մյուսների համար՝ դժվարանցանելի:

Դժվարանցանելի են Ալագյազ-Արթիկ, Ծիլքար-Գեղարոտ, Քաջարան-Մեղրի ավտոճանապարհ-ները, Շիրակի մարզի ավտոճանապարհները եւ «Մեղրու սար» կոչվող հատվածը:

Սարավան-«Զանգեր» եւ Երեւան-Սեւան ավտոճանապարհներին, Դիլիջանի ոլորաններին առկա է մերկասառույց:

Սյունիքի մարզի Գորիս քաղաքում մառախուղ է: