Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 19-ի ժամը 08:30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ եւ դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց եւ Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն:

Սոթք-Քարվաճառ եւ Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: