Աստղաբանների խոսքերով՝ երջանիկ և ներդաշնակ կյանքի համար մենք պետք է սովորենք ճանաչել ու հասկանալ այն ազդանշանները, որ ուղարկում է մեզ Տիեզերքը։

Հաջողության գաղտնիքները, որոնցով կիսվում են մեզ հետ Բարձրագույն ուժերը, կօգնեն մեզ գտնել մեր տեղը կյանքում և հասկանալ թե ինչում է կայանում մեր երջանկությունը։

Կենդանակերպի յուրաքանչյուր նշանի համար ներկայացնում ենք հաջողության երեք գաղտնիքները։

Խոյ

Ձեր մեջ բացասական էներգիա միկուտակեք և հեռու մնացեք այն մարդկանցից, որոնք բացասական հույզեր են ձեզ հաղորդում։
Մի կարծեք, թե միայնակ կարող եք սարեր շուռ տալ։ Ձեր երջանկությունը մտերիմների օգնության մեջ է։
Մի փոխվեք, մի փորձեք նմանվել ուրիշներին։
Ցուլ

Զբաղվեք միայն այն գործերով, ինչից հաճույք եք ստանում։
Մի վախեցեք փոխել ձեր կյանքը։
Վերահսկեք սեփական հույզերը։ Ձեր իմպուլսիվությունը կարող է բացասաբար անդրադառնալ ձեր հետագա կյանքի վրա։
Երկվորյակներ

Սուտը ձեզ երբեք չի երջանկացնի և միայն կազդի ձեր վարկանիշի վրա։
Ձեր երջանկությունը կյանքը պլանավորելու և դրան խստորեն հետևելու մեջ է։
Ընկերներ ձեռք բերելու ունակությունը կարող է բազմաթիվ դռներ բացել ձեր առաջ և ներդաշնակություն բերել ձեր կյանք։
Խեցգետին

Փախչելով խնդիրներից դուք իրապես երջանիկ չեք լինի։
Շրջապատը մեղավոր չէ ձեր անհաջողությունների համար, սովորեք պատասխանատու լինել ձեր քայլերի համար։
Մի պարծեցեք ձեր պլաններով, թող մարդիկ տեսնեն ձեր արդյունքները։
Առյուծ

Ձեզ ուրիշներից լավը մի համարեք։ Ավելի լավ է ձեզ ուրիշների տեղը կարողանաք դնել։
Վտանգավոր սովորությունները կարող են ձեզ ներսից քայքայել։ Հանեք ձեր կյանքից այն ամենը, ինչը խախտում է շրջապատի հետ ձեր ներդաշնակությունը։
Սովորեք «ոչ» ասել։
Կույս

Ձեզ ամեն ինչում ճիշտ մի համարեք։ Սովորեք լսել և վերլուծել դիմացինի կարծիքը։
Ինքնաքննադատությունը լավ գիծ է, բայց պետք չէ չափն անցնել։ Գտեք ոսկե միջինը։
Սովորեք ադեկվատ վերաբերվել քննադատությանը։
Կշեռք

Մի մեղադրեք ուրիշներին ձեր անհաջողությունների մեջ։ Դուք եք ձեր երջանկության դարբինը։
Ձեր ներսում հսկայական ներուժ կա, միայն թե հավատացեք ձեզ և սկսեք գործել։
Կյանքը միայն սև ու սպիտակ չի լինում։ Այն շատ բազմագույն է, հասկացեք դա և երջանիկ եղեք։
Կարիճ

Բարությունը ձեզ ավելի երջանիկ կդարձնի, քան չարությունը։ Սովորեք ներել մարդկանց։
Օգնեք մարդկանց այն ժամանակ, երբ դա նրանց պետք է, այլ ոչ թե երբ ժամանակ ունեք։
Այն ամենն, ինչի մասին դուք երազում եք, կիրականանա, պարզապես համբերեք և հավատացեք։
Աղեղնավոր

Հեռու մնացեք բացասաբար տրամադրված մարդկանցից։
Շատ ընկերներ ունենալու ունակությունը պետք է ի բարօրություն ձեզ օգտագործեք։
Երբեք մի պոկվեք ձեր արմատներից։ Նույնիսկ օտարության մեջ կապ պահպանեք մտերիմ մարդկանց հետ։
Այծեղջյուր

Մի վախեցեք սիրելիների առջև բացել ձեր հոգին։ Նրանք դա գնահտում են։
Երբեք մի հրաժարվեք օգնությունից։ Ձեր հաջողությունը դրական կապեր հաստատելու մեջ է։
Դուք ուժեղ ինտուիցիա ունեք։ Սովորեք լսել ձեր ներքին ձայնը։
Ջրհոս

Սովորեք դրական լույսի տակ մտածել։ Դա ձեզ ավելի շատ բան կտա, քան նեգատիվը։
Դուք պետք է նպատակ ունենաք, որպեսզի լիարժեք մարդ զգաք ձեզ։
Զգույշ եղեք, ձեր անզգուշությունը կարող է ձեզ վրա թանկ նստել։
Ձկներ

Հավատացեք ինքներդ ձեզ, դուք մեծ բարձունքների կարող եք հասնել։
Գնահատեք այն հոգատարությունը, որ ստանում եք հարազատներից։
Աշխատեք ինքնաբավ լինել։ Դուք կարող եք ցանկացած ձեր առջև դրված խնդիր հաջողությամբ լուծել։