Վրաստանում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել. «Եվս մեկ անգամ տեղեկացնում ենք, որ այսօր կեսգիշերին Վրաստանի տարածք օտարերկրացիների մուտքն արգելող որոշումը չի վերաբերում հայ բեռնափոխադրողներին։

Անբարենպաստ եղանակի պատճառով փակված Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի բացվելուն պես հայ բեռնափոխադրողները կարողանալու են Վրաստանի տարածքով իրականացնեն իրենց բեռնափոխադրումները։

Տեղեկացնում ենք նաև, որ այն բեռնատարները, որոնք բեռնափոխադրումներ են իրականացնում միայն Հայաստան-Վրաստան-Հայաստան ուղղությամբ (ՌԴ չգնացող), այժմ էլ կարող են անարգել ելումուտ անել հայ-վրացական անցակետերով։

Միաժամանակ, հորդորում ենք օգտվել միայն պաշտոնական աղբյուրների հայտնած տեղեկատվությունից»։