Խոյ։ Սիրային հարցերում ձեր բախտը կբերի: Եթե միայնակ եք, անպայման կգտնեք ձեր երկրորդ կեսին, պարզապես փորձեք լավ տպավորություն թողնել ծանոթության հենց առաջին օրը:

Ցուլ։ Այսօր դուք ստիպված կլինեք մի քանի կարևոր որոշում կայացնել, որոնցից կախված կլինի ձեր հետագա անձնական կյանքը:

Երկվորյակ։ Այսօր փորձեք մաքսիմալ նրբանկատ լինել դիմացինի հետ շփման մեջ: Հնարավոր է՝ ձեր անզգույշ մի խոսքն էլ վիրավորի ձեզ հարազատ մարդուն:

Խեցգետին։ Այսօր դուք նոր ուժերով ու էներգիայով լի կլինեք, ինչը ձեզ թույլ կտա աշխատավայրում շատ արագ ավարտել կիսատ թողած կարևոր գործերը:

Առյուծ։ Այսօր բավական բարդ օր է սպասվում, ամեն ինչ ընդհանրապես ձեր պլանավորածով չի գնա։ Եթե ուզում եք գոնե ամենափոքր չափով ի կատարած ածել մտացածը, պետք է շրջահայաց լինեք:

Կույս։ Դուք կարևոր գործ եք նախաձեռնել, բայց փորձեք այնպես անել, որ կողմնակի օգնության չդիմեք, ամեն ինչ անեք ձեր ուժերով:

Կշեռք։ Բավական լարված օր է սպասվում, բայց ցանկացած պարագայում փորձեք հանգստություն պահպանել, թե չէ ամեն ինչ ձեր դեմ շուռ կգա:

Կարիճ։ Եթե անգամ այսօր ձեզ չհաջողվի մի շատ կարևոր գործ գլուխ բերել, մի նեղսրտեք, ամեն ինչ շատ լավ է ստացվելու, պարզապես ժամանակ է պետք:

Աղեղնավոր։ Սիրելիի հետ կամ էլ ընտանիքում վեճեր են սպասվում, դրանց պատճառը ձեր եսասիրություն է, վերանայեք կյանքի հանդեպ ձեր մոտեցումները:

Այծեղջյուր։ Աշխատավայում ուշադիր ու զգույշ եղեք, այժմ ձեզ ցույց տալու ժամանակը չէ․ հիմա որքան էլ տանջվեք, ձեր աշխատանքը չի նկատվելու:

Ջրհոս։ Այսօր փորձեք այնպես անել, որ քիչ մարդկանց հետ հանդիպեք կամ շփվեք, դուք առավոտից վատ տրամադրությամբ կարթնանաք, և բնականաբար, մարդկանց հետ շփումը կարող է ավարտվել վեճով:

Ձկներ։ Դուք ինքներդ պետք է ծագած խնդիրները լուծեք։ Եթե սպասեք, որ ինչ-որ մեկը գալու է և ձեզ օգնի, այդպես էլ կմնաք սպասելով, խնդիրը չի լուծվի: