Հանրապետության տարածքում ապրիլի 18-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ, 19-23-ը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ։ Օդի ջերմաստիճանը ապրիլի 22-23-ի ցերեկը կնվազի 5-7 աստիճանով:

Մայրաքաղաքում վաղը ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ, ապրիլի 19-23-ը սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-17 մ/վ։

Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +8 +10, վաղը ցերեկը` +20 +22:

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում գիշերը` +3 +7, ցերեկը` +10 +15,

Կոտայքի լեռներում գիշերը` +3 +7, ցերեկը` +10 +15,

Կոտայքի նախալեռներում գիշերը` +7 +9, ցերեկը` +15 +17,

Սեւանա լճի ավազանում գիշերը` +3 +7, ցերեկը` +10 +15,

Լոռիում գիշերը` +4 +9, ցերեկը` +14 +18,

Տավուշում գիշերը` +6+11, ցերեկը` +18 +21,

Արագածոտնի լեռներում գիշերը` +3 +7, ցերեկը` +10 +15,

Արագածոտնի նախալեռներում գիշերը` +8 +10, ցերեկը` +18 +20,

Արարատում գիշերը` +8 +11, ցերեկը` +19 +21,

Արմավիրում գիշերը` +8 +11, ցերեկը` +19 +21,

Վայոց ձորի լեռներում գիշերը` +3 +7, ցերեկը` +10 +15,

Վայոց ձորի նախալեռներում գիշերը` +8 +11, ցերեկը` +19 +21,

Սյունիքի հովիտներում գիշերը` +8 +13, ցերեկը` +20 +25,

Սյունիքի նախալեռներում գիշերը` +3 +8, ցերեկը` +15 +20,

Արցախում գիշերը` +3 +8, ցերեկը` +15 +20 (հովիտներում գիշերը+8 +13, ցերեկը` +20 +25):