Երկվորյակներ

Երրորդ տեղը զբաղեցրել է Կենդանակերպի ամենաանկանխատեսելի նշանը: Երկվորյակներն այս պահին երեխաների պես խաղացկուն են, մեկ վայրկյան անց «անտարբերության դիմակ» են հագնում:

Ջերմ ընկերասիրությունից մինչեւ սառնություն ուղին մեկ վայրկյան է տեւում: Երկվորյակներն իրենք էլ չգիտեն, թե երբ օգնության ձեռք կմեկնեն, երբ դանակ կհանեն: Նրանց հետ միշտ պետք է զգոն լինել եւ պաշտպանել խոցելի տեղերը:

Խոյեր

Երկրորդ տեղում Խոյերն են: Նրանց տարերքը կրակն է: Տասնամյակներով կառուցած հարաբերությունները խզել նրանք կարող են մեկ վայրկյանում:

Ապրում են երկու կետից կազմված կանոնադրությամբ: Կետ առաջին. Խոյը միշտ ճիշտ է: Կետ երկրորդ. եթե Խոյը ճիշտ չէ, տես առաջին կետը: Եթե ձեր շրջապատում Խոյ կա, ապա համբերությամբ զինվեք եւ պատրաստ եղեք ամեն ինչում ընդունել նրա ճշմարտացիությունը:

Կարիճներ

Վարկանիշի առաջատարն է: Նրանք դաժան վերաբերմունք ունեն աշխարհի հանդեպ, սուպեր էգո եւ վրեժխնդիր բնավորություն: Նրանք առանց խայթելու ապրել չեն կարող: Չափազանց պահանջկոտ են իրենց եւ շրջապատի հանդեպ:

Լավ կանխազգացում ունեն եւ սրբորեն հավատում են, որ իրենց համար անհնար ոչինչ չկա: Կարիճի ճանապարհին կանգնելն ինքնասպանության ամենապարզ միջոցն է: Խայթում են առանձնակի հաճույքով եւ առանց հետ նայելու առաջ շարժվում: