Օգոստոսին օրերի գերակշռող մասը ոչ շատ շոգ եղանակ է լինելու։ Ֆեյսբուքյան գրառմամբ այս մասին նշել է ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։

«Օգոստոսին ամսական միջին ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում կանխատեսվում է նորմայի սահմաններում, իսկ տեղումների քանակը նորմայից ավել։ Սա նշանակում է, որ ամսվա ընթացքում, օրերի գերակշռող մասը լինելու է ոչ շատ շոգ եղանակակլիմայական պայմաններ»,- գրել է Սուրենյանը։