Երևանում այսօր ցերեկը, հունվարի 16-17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հունվարի 14-ի ուշ երեկոյան ժամերին, 15-ին, 18-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ։
Հանրապետության տարածքում այսօր ցերեկը, ամսի 17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 14-ի երեկոյան, 16-ին առանձին շրջաններում, 15-ին, 18-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային գոտում ձյան, նախալեռնային և հովտային գոտում թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով։
Օդի ջերմաստիճանն այսօր ցերեկը, վաղը և ամսի 15-ին Արարատյան դաշտում և նրա նախալեռնային գոտում աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով։
Արցախում այսօր և վաղը տեղումներ չեն կանխատեսվում: