Երկվորյակ

Առաջին հայացքից այս սրտաբաց մարդիկ ստախոսների տպավորություն չեն թողնում: Երկվորյակներն իրենք էլ չեն կարծում, թե խաբում են, պարզապես նրանք լույսի արագությամբ են փոխում իրենց կարծիքն ու նախասիրությունները:

Այսօր նրանց դուր է գալիս ռեգբին, և նրանք ամեն բան կտային խաղին ներկա գտնվելու համար, իսկ վաղը նրանք անգամ չգիտեն նման խաղի գոյության մասին: Երկվորյակները վստահելի չեն և իրենց խոսքի տերը չեն:

Եթե դուք այս նշանի ներկայացուցիչ եք. ուշադիր եղեք, թե ինչ եք ասում մարդկանց:

Խեցգետին

Խեցգետինները շատ կասկածամիտ են և չեն վստահում մարդկանց: Այդ պատճառով նրանք հաճախ ստում են խնդիրներից խուսափելու համար: Նրանք լավ զարգացած երևակայություն ունեն և հաճախ հորինում են պարզապես ֆանտաստիկ պատմություններ: Խեցգետինները հիանալի իմպրովիզացիաներ են անում:

Եթե դուք այս նշանի ներկայացուցիչ եք. սովորեք վստահել մարդկանց, բոլորը ձեր դեմ չեն: Անգամ բարի նպատակներ հետապնդող սուտը կարող է ջախջախել ձեր հարաբերությունները:

Առյուծ

Առյուծները շատ դրամատիկ են: Այս նշանի ներկայացուցիչներից հիանալի դերասաններ են ստացվում: Նրանք առաջնորդներ են և սիրում են ուշադրության կենտրոնում լինել։ Հիմնականում այդպես էլ լինում է, այդ իսկ պատճառով էլ իրենց բնածին խարիզման նրանց օգնում է վիրտուոզաբար խաբել:

Հիմնականում նրանք խաբում են մարդկանց աչքերում ավելի լավը երևալու համար՝ ծաղկեցնելով իրենց ունակությունները:

Եթե դուք այս նշանի ներկայացուցիչ եք. պարզապես դադարեք ստել: Եթե մարդիկ շփվում են ձեզ հետ, ուրեմն՝ դուք նրանց դուր եք գալիս այնպիսին, ինչպիսին կաք: Կարիք չկա մարդկանց ապացուցելու, որ դուք ավելի լավն եք, քան կաք: