Հայաստանի հարավային հատվածներում առաջիկա գիշերը սպասվում է ձյուն, առավոտյան ժամերին տեղումները կդադարեն: Հունվարի 21-ին մնացած մարզերում օդերեւութաբանները կանխատեսում են առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիսարեւմտյան, 5-8 մ/վ: Առաջիկա երկու օրերին գիշերային ժամերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 14-16 աստիճանով, ցերեկը՝ 3-4 աստիճանով: Առավոտյան եւ գիշերային ժամերին համատարած կնկատվի մերկասառույց:

«Հայպետհիդրոմետ»-ից հայտնեցին, որ Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ, ճանապարհների՝ մերկասառույց: Առաջիկա գիշերը Երեւանում կլինի -11-13, վաղը ցերեկը՝ -2-4:


Օդի ջերմաստիճանը մարզերում՝

Շիրակում գիշերը՝ -18-23, ցերեկը՝ -6-11,

Կոտայքի լեռներում գիշերը՝ -18-23, ցերեկը՝ -6-11,

Կոտայքի նախալեռներում գիշերը՝ -12-14, ցերեկը՝ -4-6,

Սեւանա լճի ավազանում գիշերը՝ -18-23, ցերեկը՝ -6-11,

Լոռիում գիշերը՝ -13-18, ցերեկը՝ -3-7,

Տավուշում գիշերը՝ -9-14, ցերեկը՝ -1-5,

Արագածոտնի լեռներում գիշերը՝ -18-23, ցերեկը՝ -6-11,

Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ -11-14, ցերեկը՝ -2-5,

Արարատում գիշերը՝ -10-14, ցերեկը՝ -2-4,

Արմավիրում գիշերը՝ -10-14, ցերեկը՝ -2-4,

Վայոց ձորի լեռներում գիշերը՝ -18-23, ցերեկը՝ -6-11,

Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ -10-14, ցերեկը՝ -2-4,

Սյունիքի հովիտներում գիշերը՝ -3-6, ցերեկը՝ 0-3,

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ -9-14, ցերեկը՝ -3-7,

Արցախում գիշերը՝ -3-6, ցերեկը՝ 0-3