Մայրաքաղաքում այսօր ցերեկը, փետրվարի 3-4-ին, 5-ի գիշերը, 6-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Փետրվարի 5-ին՝ կեսօրից հետո, սպասվում է անձրև և ձնախառն անձրև։

Մարզերում այսօր ցերեկը, փետրվարի 3-4-ին, 5-ի գիշերը, 6-ի ցերեկը, 7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Փետրվարի 5-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 6-ի գիշերը՝ Վայոց Ձորում, Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան, նախալեռնային և հովտային շրջաններում ձնախառն անձրևի և անձրևի տեսքով։

Օդի ջերմաստիճանը փետրվարի 2-4-ին աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով։

Արցախում այսօր և վաղը կանխատեսվում է առանց տեղումների եղանակ:

Հայաստանի և Արցախի առաջիկա 5 օրվա եղանակային կանխատեսմանը ծանոթացեք այս հղումով