Հայաստանի տարածքում փետրվարի 14-ի ցերեկը, 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 16-ին՝ առանձին շրջաններում, 17-19-ը՝ շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, փետրվարի 18-19-ը լեռնային և նախալեռնային գոտիներում՝ ձյան տեսքով:

Քամին կլինի հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ արագությամբ, փետրվարի 16-18-ն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ մինչև 20-25 մ/վ:

Օդի ջերմաստիճանը փետրվարի 18-19-ը կնվազի 7-10 աստիճանով։

 

Երևան քաղաքում փետրվարի 14-ի ցերեկը, 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 16-ի ցերեկը սպասվում է անձրև, 17-18-ն սպասվում է անձրև և ամպրոպ, փետրվարի 19-ին՝ թաց ձյուն: