ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը զգուշացնում է։

Սև ծովի շրջաններից ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված փետրվարի 20-ին և 20-ի լույս 21-ի գիշերը հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն, առանձին վայրերում զգալի, լեռնային գոտիներում և լեռնանցքներում բուք։

 

Գիշերը և առավոտյան հանրապետության բոլոր ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։

Երևան քաղաքում՝ Փետրվարի 19-ի ցերեկը դադարներով սպասվում է թույլ ձյուն։

Փետրվարի 20-ին, 21-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է ձյուն, 21-ի ցերեկը, 22-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Հանրապետության տարածքում՝ Փետրվարի 19-ի ցերեկը՝ առանձին շրջաններում, 20-ին, 21-ի գիշերը` շրջանների զգալի մասում, 21-ի ցերեկը Սյունիքում և Արցախում ժամանակ առ ժամանակ սպասվում է ձյուն։ Փետրվարի 22-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10մ/վրկ: Օդի ջերմաստիճանը փետրվարի 21-22-ին գիշերը աստիճանաբար կնվազի 7-9 աստիճանով։