Սև ծովի կողմից ցուրտ մթնոլորտային ճակատի ներխուժմամբ պայմանավորված մայիսի 9-ի երեկոյան ժամերին, մայիսի 9-ի լույս 10-ի գիշերը Հայաստանի ողջ տարածքում սպասվում են ամպրոպային բնույթի ինտենսիվ անձրևներ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում մինչև 20-25 մ/վ արագություն, առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ։ Մայիսի 9-ի լույս 10-ի գիշերը բարձր լեռնային շրջաններում սպասվում են տեղումներ ձյան տեսքով:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, մայիսի 10-ի և 13-14-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։ Մայիսի 11-12-ը, 13-ի գիշերն սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին կլինի հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում մինչև 15-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանը մայիսի 10-ին, 11-ի գիշերը կնվազի 5-7, այնուհետև՝ աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով:

Երևան քաղաքում մայիսի 9-ի կեսօրից հետո, 10-ի գիշերը և առավոտյան ժամերին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ: Մայիսի 11-14-ն սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում մինչև 15-20 մ/վ արագություն: